Ճապոնական Bessed ընկերությունը հատուկ կափարիչ է ստեղծել նրանց համար, որոնց կատուները սովորություն ունեն նստել համակարգչի ստեղնաշարի վրա: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Kotaku-ին:
Այն թափանցիկ ակրիլից է եւ մինչեւ 10 կգ քաշի կարող է դիմանալ: Նորույթը հասանելի է դեղին, կապույտ գույներով եւ անգույն տարբերակով: Առայժմ այն կարելի է գնել միայն ճապոնական շուկայում եւ արժե 6.264 իեն:
Ասում են՝ ստեղնաշարին բարձրանալով՝ կատուները փորձում են գրավել տիրոջ ուշադրությունը: Մեկ այլ տարբերակի համաձայն էլ, կենդանիներին գրավում են ստեղնաշարի ձայնն ու տիրոջ ձեռքի շարժումները:





























