Բազմաթիվ մարդկանց մոտ խանութների հանդեպ սերը վերածվում է իսկական հիվանդության, որը կարող է ուղեկցվել դեպրեսիայով եւ երկբեւեռ խանգարմամբ:

Գիտնականները որոշ խորհուրդներ են մշակել, որոնց օգնությամբ կարելի է որոշել այդպիսի խանգարման առկայությունը: Հարկավոր է անհանգստանալ, եթե գնումների պատճառով ձեր ֆինանսական վիճակը տուժում է, երկրորդ՝ փողը չափազանց արագ է սպառվում, բացի այդ, գերազանցում եք վարկային քարտերի բոլոր սահմանափակումները: Արդյունքում, գնումների սիրահարները չեն կարողանում վճարել վարկերը, իսկ պարտքերն անընդհատ աճում են:

Ըստ Panet-today-ի, պարտքերը կարող են տարբեր լինել, այդ թվում՝ բնակվարձի համար վճարումից մինչեւ հիփոթեքը: Ընդ որում, կուտակվող վարկերը դեպրեսիայի եւ տագնապի պատճառ կարող են դառնալ:

Օրեցօր իրավիճակն ավելի է վատթարանում, մարդը սկսում է կորցնել մտերիմներին ու հարազատներին: Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ շոփինգն ինքնատիպ դեղամիջոցի դեր է կատարում, որն ազատում է դեպրեսիայից, միայնությունից, չարությունից եւ բացասական այլ զգացողություններից: