Հարվարդի համալսարանի մասնագետները փորձ են անցկացրել՝ ուսումնասիրելով աշխատանքի ազդեցությունը մարդու առողջության վրա:
Ուսումնասիրության ընթացքում ուշադրություն են դարձրել անձնակազմի սոցիալական աջակցությանը, ղեկավարության առաջադրած պայմանները, գործընկերների անկեղծությունն ու ազնվությունը եւ այլ գործոններ:
Ըստ Informing-ի, մասնագետները հայտնաբերել են, որ աշխատանքի բացակայությունը, սեփական աշխատանքային պրոցեսը ղեկավարելու հնարավորությունը, ինչպես նաեւ բժշկական ապահովագրության բացակայությունը հանկարծահաս մահվան ամենատարված պատճառներն են: Գիտնականների կարծիքով, այս բոլոր գործոններն ավելի հաճախ են մահվան հանգեցնում, քան պասիվ ծխելը:
Աշխատանքը, որի պատճառով տուժում է մարդու անձնական կյանքը, 20%-ով մեծացրել է վաղաժամ մահվան հավանականությունը, իսկ շատ խիստ ղեկավարներն ու ագրեսիվ գործընկերները մահվան հավանականությունը մեծացրել են 50%-ով:





























