Աշխատանքային օրն առավոտյան 9:00-ից սկսելն իսկական տանջանք է օրգանիզմի համար: Օքսֆորդի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ 9:00-17:00-ն տեւող աշխատանքային գրաֆիկը բացասաբար է ազդում աշխատունակության եւ մարդկանց ընդհանուր առողջական վիճակի վրա:
Ըստ Informing-ի, բանն այն է, որ այդքան վաղ արթնանալը չի համընկնում օրգանիզմի կենսաբանական ռիթմի հետ, ինչն առողջական խնդիրներ է առաջացնում:
Մասնագետները պնդում են, որպեսզի գործատուները դադարեն ծաղրել իրենց աշխատակիցներին եւ 18-50 տարեկան մեծահասակների համար աշխատանքային օրվա սկիզբ սահմանել առավոտյան ժամը 10:00-ն:
Հաշվի առնելով, որ այդպիսի ռեժիմով մարդկանց մեծ մասն աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում, վաղ արթնացող աշխատողների մոտ նաեւ ավելի վաղ են սրտի խնդիրներ ծագում, վատ են գործում երիկամներն ու էնդոկրին համակարգը: Բացի այդ, նրանք նաեւ սթրեսի են ենթարկվում:





























