Սեպտեմբերին միանգամից երկու խավարում է լինելու: Անտարկտիդայում սեպտեմբերի 13-ին հնարավոր կլինի Արեւի մասնակի խավարում տեսնել, իսկ սեպտեմբերին 28-ին լուսնի լիարժեք խավարման ականատես կլինենք: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական աստղագիտության ինստիտուտի մամուլի քարտուղար Նիկոլայ Ժելեզնյովին:
Սեպտեմբերի 13-ին Արեգակը կծածկվի 78%-ով: Խավարմանը լավագույն հնարավոր կլինի հետեւել Անտարկտիդայում, Հարավային Աֆրիկայում, Մադագասկար կղզում:
Իսկ Լուսնի խավարումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: Այս երեւույթին հնարավոր կլինի հետեւել Ռուսաստանի եվրոպական մասում՝ մինչեւ Ուրալ, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայում, Արեւմտյան Աֆրիկայում եւ երկու Ամերիկաների արեւելյան ափերին:





























