Աֆրիկայի բնակիչները կարող են առանց արդյունավետ օձի հակաթույնի մնալ: BBC-ի փոխանցմամբ, «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հաղորդել է Fav-Afrique դեղամիջոցի դեֆիցիտի մասին, որը չեզոքացնում է Սահարայից հարավ ընկած տարածքում բնակվող 10 տեսակի թունավոր օձերի խայթոցը:

Այս հակաթույնի վերջին խմբաքանակը կսպառվի 2016 թվականի հունիսին, եւ դրան նույնքան որակյալ փոխարինող պարզապես գոյություն չունի:

Դեղամիջոցն արտադրող Sanofi Pasteur ընկերությունում հայտարարել են, որ շուկայի այժմյան պայմաններում այն թողարկելը պարզապես շահավետ չէ:

Fav-Afrique-ին այլընտրանք գոյություն ունի, սակայն բոլորն էլ շատ ավելի պակաս արդյունավետ են: