Մեքքայում Ալ-Հարամ մզկիթի վրա վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 87-ի: Այս մասին տեղեկանում ենք Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության Twitter-ի էջից: Ավելի վաղ հաղորդվում էր 65 զոհի եւ 184 վիրավորի մասին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել աշխարհի խոշորագույն եւ գլխավոր մզկիթում՝ Ալ-Հարամում: Զոհերի մեծ մասն ուխտավորեր են: Նախնական տեղեկություններով, տանիքի վրա վերամբարձ կռունկի ընկնելու պատճառ են դարձել հորդառատ անձրեւները եւ ուժեղ քամիները:

Միջադեպի վայրում փրկարարներ եւ բժիշկներ են աշխատում: Մեքքայի հիվանդանոցներն ու քաղաքային բոլոր ծառայություններն արտակարգ ռեժիմով են աշխատում: