Yahoo! Ընկերության մարկետինգի հարցերով տնօրեն Քեթի Սավիթը հեռացել է իր պաշտոնից, հայտնում է Gazeta-ն վկայակոչելով CNN -ը
Հաղորդագրության մեջ ասված է, որ Սավիթը նոր աշխատանքի է անցել հոլիվուդյան STX Entertainment ստուդիայում:
«Քեթթի Սավիթը որոշել է լքել ընկերությունը: Մենք շնորհակալ ենք նրան՝ Yahoo! -ի համար արված ամեն ինչի համար ու հաջողություն ենք մաղթում»,- հայտարարել է ընկերության մամուլի քարտուղարը:
Քեթի Սավիթը երեք տարի առաջ էր նշանակվել Yahoo! ընկերության մարքետինգի հարցերով տնօրեն:





























