Հնդկաստանի Մադհիա Փրադեշ նահանգում գազի բալոնի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 80-ը։ Այս մասին հայտնել են առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։ Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր 49 մարդու մահվան փաստը։

Նահանգի բժշկական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ զոհերի թիվը հասել է 82-ի։ 

Հիշեցնենք, որ հզոր պայթյունը որոտացել էր նահանգի արեւմտյան հատվածի ռեստորաններից մեկում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։