Google եւ Twitter տեխնոլոգիական ընկերությունները սկսում են տեղեկատվական լրատվական ծառայություն ՝ բջջային կրիչների եւ նախեւառաջ սմարթֆոնների համար: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Business Insider պորտալը:
Google-ը եւ Twitter-ը ստեղծելու են ծառայություն, որը պարբերական հրատարակությունների լրատվական հոդվածները վայրկենապես հասցնելու է բջջային հեռախոսների տերերին: Նոր ծառայությունը հասանելի կլինի մինչեւ աշնան վերջ:
Հավելվածի առանձնահատկությունն այն է, որ այն թույլ է տալիս հրատարակություններին իրենց նյութերը ազատ տեղադրել ինտերնետային ռեսուրսներում: Հիմա դա տեղի է ունենում որոշակի ուշացումով: Ընդ որում մեծամասամբ օգտատերերը ստիպված են մտնել հրատարակության սեփական կայքը, որպեսզի ծանոթանան իրենց հետաքրքած հոդվածներին: Google եւ Twitter ընկերությունների նոր հավելվածը առաջարկում է մեկ այլ ճանապարհ՝ հոդվածները հայտնվելու են վայրկենապես ու ամբողջական ծավալով ՝ հայտնում է «ՏԱՍՍ»-ը:





























