Կամերունի հյուսիսային Կոլոֆաթ քաղաքում՝ Նիգերիայի հետ սահմանին, երկու պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով 10 մարդ մահացել է, եւս 14 հոգի վիրավովր է:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պայթյուններն իրականացրել են 14-16 տարեկան երկու պատանիներ: Երկրի կապի նախարար Իսսա Չիրոմա Բաքարիի խոսքով, տեղեկությունը նախնական է եւ մանրամասն ստուգման կարիք ունի:

Տեղի բնակիչների խոսքով, պայթյուններից մեկը որոտացել է քաղաքի Լատինական թաղամասում, որտեղ Նիգերիայից բազմաթիվ փախստականներ են բնակվում: Իսկ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր շուկայում: Իշխանություններն ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածում են «Բոկո Հարամ» խմբավորմանը:

Անցյալ շաբաթ Կամերունի հյուսիսում երկու ահաբեկչության հետեւանքով 42 մարդ է զոհվել, եւս շուրջ 100 հոգի վիրավորվել է: