Պենտագոնի մոտակայքում կասկածելի ամենագնաց է հայտնվել: Ոստիկանությունը շղթայել է Պենտագոնի շենքի հարեւանությամբ գտնվող կայանատեղին: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առլինգթոնի շրջանի ոստիկանության աղբյուրին:
Հաղորդվում է, որ մեքենան բարձրացել է մայթին եւ «լարված իրավիճակ ստեղծել» Պենտագոնի շենքի մոտ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մեքենայում գտնվողներին ձերբակալել են:
Մետրոյի «Պենտագոն» կայարանը ժամանակավորապես փակվել է:





























