Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար, լորդ Էդվարդ Ֆոլքսը հայտարարել է, որ Ամալ Քլունիին կարեւոր դատական գործեր են վստահում, որովհետեւ նա հանրահայտ դերասանի կինն է:

Daily Mail թերթին տված հարցազրույցում Ֆոլքսը նշել է, որ, իր կարծիքով, բոլորն ուզում են, որ Ամալը վարի աղմկահարույց դատական գործեր, քանի որ նա հանրահայտ դերասանի կին է ու կարող է հրապարակայնություն հաղորդել ցանկացած գործի, հայտնում է The Telegraph-ը:

Հրատարակությունը հիշեցնում է, որ Քլունին պարտվել էր իր վերջին գործը Եգիպտոսում ու այն լրագրողուհին, ում նա պաշտպանում էր, հիմա բանտում է:

Այն ֆիրմայի աշխատակիցները, որի համար աշխատում է Քլունին, հրաժարվել են մեկնաբանել նախարարի խոսքերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս տարի Ամալ Քլունին փաստաբանների թիմի հետ միասին ներկայացրել էր Հայաստանի շահերը Մարդու իրավունքների եվրոդատարանում: