Եգիպտոսում հարսանեկան արարողության ժամանակ գրոհայինների կազմակերպած գրոհի պատճառով 12 մարդ է զոհվել, եւս 4-ը ծանր վիրավոր են։ Այս մասին հայտնում  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Յաում աս Սաբիա»-ն։

Անցյալ գիշեր զինված գրոհայինները ներթափանցել են Սինայի թերակղզու Բիր Գեզիրա վայր, որտեղ խնջույքի էին հավաքվել Նահլ բնակավայրի բոլոր բնակիչները, եւ անկանոն կրակ են արձակել նրանց ուղղությամբ։

Պարբերականի տեղեկություններով՝ գրոհը կազմակերպել է Սինայում գործող «Անսար բեյթ ալ Մակդիս» խմբավորումը, որը համագործակցում է ԻՊ-ի հետ։