Նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին ասել է, որ ինքը մի կողմ է քաշվել Սիրիայի քաղաքացիական պատերազմից, բայց սիրիական քաղաքացիական պատերազմն Ամերիկայից մի կողմ չի քաշվել: Պետության ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն 2016 թվականին 10 հազար սիրիացի փախստականների ընդունի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:

Պարբերականը պարզաբանում է, որ դա 6 անգամ ավելին է փախստականների այն թվից, որոնք արդեն գտնվում են ԱՄՆ տարածքում: Ընդ որում, միանգամայն հնարավոր է, որ մինչեւ այս տարեվերջ նոր փախստականներ կժամանեն:

Բացի այդ, հոդվածի համաձայն, ԱՄՆ-ն կընկնի «պաշարված Եվրոպայի» ճնշման տակ, որը կպահանջի մի քանի տասնյակ հազար փախստականների ընդունել:

«Ամերիկացիներն առատաձեռն են, եւ պետք չէ կասկածել, որ ԱՄՆ-ն կարող է ընդունել այն մարդկանց, որոնք կարող են սպանվել: Բայց վստահ եղեք, որ «Իսլամական պետություն»-ն ու «Ալ Քաիդա»-ն կփորձեն ապաստան փնտրողների հետ նաեւ իրենց գործակալներին ԱՄՆ ուղարկել: Եվ դրա մեղն Օբամայի վարչակազմինը կլինի»,- գրել է The Wall Street Journal-ը: