Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, մի քրեական գործի շրջանակներում, գողության կասկածանքով, բերման ենթարկված, 23-ամյա Վրույր Ա.-ի խուզարկությամբ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները  տաբատի գրպանից հայտնաբերել եւ առգրավել են կանեփանման զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրույր Ա.-ի հայտարարությամբ` նշված զանգվածը պատկանում է իրեն, 1 ամիս առաջ քաղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լեռնային արտադրամասի տարածքի վայրաճ կանեփի թփից` անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: