Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա Ջամալ Խ.-ն եւ հայտնել, որ Գայի հուշարձանի մոտ զենք կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Նանսենի անվան այգում հայտնաբերել է «K 16X70 56UK» գրառմամբ, 16 տրամաչափի մեկփողանի, հարթափող որսորդական հրացան եւ «RUSSIA Rekord 16» գրառմամբ, 16 տրամաչափի 2 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: