Սեպտեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Մարմաշենի խճուղում գտնվող ռեստորանի մոտից բերման են ենթարկել նախկինում դատված, 24-ամյա Արթուր Շ.-ին, նախկինում դատված 39-ամյա Դավիթ Շ.-ին եւ 34-ամյա Պերճ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ` Արթուր Շ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված, մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով, կանեփանման, բուսական զանգված: Արթուր Շ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը հավաքել է Բուլվարային թաղամասի վայրաճ կանեփի թփերից, պատրաստել է անձամբ հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























