Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենան Խնձորեսկ գյուղի «Մաքուն տան տակ» կոչվող ձորի հարակից ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել աջակողմյան ձորը:

Ուղեւորուհին` 1964 թ. ծնված  Գայանե Հայրապետյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: