Փարիզում Femen-ի ակտիվիստուհիների կողմից ձախողված, Մահմեդական սալոնի կազմակերպիչները հայց են ներկայացրել սեռական էքսգիբիցիոնիզմի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «ՖրանսՊրեսսը»:
«Femen-ի ակցիան անպատասխանատու էր, մոլորեցնում է եւ արտահայտման իրավունքի խախտում է: Այդ կապակցությամբ մեր ընկերությունն ու մի քանի ընտանիքներ դիմել են դատարան»,- ասվում է IslaEvents-ի հաղորդագրության մեջ:
Իրենց հերթին ծեծեի ենթարկված երկու ակտիվիստուհիները մտադիր են հայց ներկայացնել բռնության համար:
Նշենք, որ FEMEN-ի 2 ակտիվիստուհիներ փորձել էին տապալել Փարիզում տեղի ունեցող իսլամական ֆորումը, որպեսզի դրանով դատապարտեն մուսուլմանների մեջ գոյություն ունեցող կանանց նկատմամբ բռնությունները: Շարժման մասնակիցները թոփլես հայտնվել էին բեմում եւ սկսել են բացականչել․ «Ոչ ոք չի կարող ստրկացնել ինձ», «Ոչ ոք չի կարող տիրել ինձ», «Ես եմ իմ մարգարեն»: Բավականին արագ անվտանգության աշխատակիցները եւ ֆորումի մասնակիցները նրանց ծեծել եւ դուրս էին շպրտել բեմից: Խուլիգանության համար ֆեմինիստուհիներն այժմ բանտարկված են:





























