Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել եւ խոսել երգիչ Էլթոն Ջոնի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաեւ հերքել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ երկրի նախագահը զրուցել է Էլթոն Ջոնի հետ:
«Վլադիմիր Պուտինը զրույց չի ունեցել Էլթոն Ջոնի հետ, իսկ գլխավորն այն է, որ մենք նրանից հանդիպման վերաբերյալ որեւէ առաջարկություն չենք ստացել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Մամուլի քարտուղարը, միաժամանակ, ընդգծել է, որ պետության ղեկավարը միշտ բաց է հանդիպումների եւ ցանկացած հարցի քննարկման համար:
Հաղորդագրությունները, որ Ռուսաստանի նախագահը զանգահարել է երգչին, հայտնվեցին երեքշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, էլթոն Ջոնի Instagram-ում:
Ավելի վաղ էլթոն Ջոնը ցանկություն էր հայտնել հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ նույնասեռականների իրավունքների շուրջ ռուսական առաջնորդի վերաբերմունքը քննարկելու համար:





























