Ընդունող երկրներում փախստականները ճամբարներում եւ ընդունման կենտրոններում բախվում են սեռական բռնության: Այս մասին զեկույց են հրապարակել ProFamilia կազմակերպությունը, Հեսենի՝ Ծանր հանցագոչծությունների խորհուրդն ու Կանանց խորհուրդը:

Զեկույցի հեղինակների խոսքով, բազմաթիվ կանայք նշում են, որ իրենք եւ իրենց երեխաները բռնաբարության եւ սեռական հարձակումների զոհ են դարձել: Այդ պատճառով շատերը ստիպված են հագուստով քնել: Ավելին, նրանք վախենում են նույնիսկ զուգարան գնալ՝ անկախ օրվա ժամից:

Գերմանական մամուլում նշվում է, որ խոսքը ոչ թե առանձին դեպքերի, այլ զանգվածային երեւույթի մասին է: Կանանց եւ ֆեմինիստական կազմակերպությունների ակտիվիստները նշում են, որ Եվրոպայով ճամփորդությունը նոր ծանր վնասվածք է հասցնում պատերազմից արդեն իսկ տուժած կանանց ու երեխաներին:

Ըստ MIGnews.ru-ի, կազմակերպությունները համառորեն պնդում են քննարկել վտանգները, որոնք փախստականների ընդունման կենտրոններում սպառնում են կանանց եւ երեխաներին, եւ հնարավորինս արագ իրավիճակից ելք գտնել: