Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ)՝ սեպտեմբերի 2-ի որոշումը:

Այս մասին Twitter-ում տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

ՈՒՆԻԱՆ-ի փոխամամբ, նախագահը նաեւ տեղեկացրել է Ռուսաստանի եւ այլ երկրների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ցանկն ընդլայնելու՝ ԱԱՊԽ որոշման մասին, որոնց դեմ Կիեւը տնտեսական պատժամիջոցներ եւ այլ սահմանափակումներ է մտցնում:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում հայտնվել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուկովը եւ այլք:

Ցանկում ներառվել են նաեւ «Աէրոֆլոտ», «Տրանսաէրո», «Սիբիր» ընկերությունները, «Մոսկվայի բանկը», «Գազպրոմավիա»-ն, հակավիրուսային ծրագրեր ստեղծող «Կասպերսկիի լաբորատորիա»-ն, ինչպես նաեւ Ուկրաինայում դա դուստր ձեռնարկությունը: