Հունգարիայում սեպտեմբերի 16-ին 29 փախստական է ձերբակալվել «Հորգոշ-Ռեսկե» անցակետի մոտ բախումների արդյունքում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվում էր, որ ձերբակալվածներից մեկի անունը ոստիկանության տվյալներում առկա է որպես ահաբեկչական խմբավորման անդամ:
Սեպտեմբերի 15-ին Բուդապեշտը փակել էր Սերբիայի կողմից իր տարածք փախստականների մուտքը: Արդյունքում մեկ օրվա ընթացքում Հորգոշ բնակավայրում մի քանի հազար փախստականներ են հավաքվել: Նույն օրը նրանց մի մասը հունգարական ոստիկանների հետ բախումների սկսել, որոնք թույլ չեն տվել ներգաղթյալներին Հունգարիայի տարածք մտնել:
Փախստականներն իրավապահների ուղղությամբ քարեր եւ փայտեր են նետել, վերջիններն էլ ի պատասխան արցունքաբեր գազ ու ջրանետ են կիրառել: բախումների արդյունքում 20 ոստիկան է տուժել:




























