ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն է հրավիրել ինքնագործ ժամացույց պատրաստելու համար ձերբակալված 14-ամյա պատանուն, որը ոստիկանները ռումբի հետ են շփոթել:

«Հրաշալի ժամացույց է, Ահմեդ: Կցանկանա՞ս այն Սպիտակ տուն բերել: Մենք պետք է խրախուսենք այդպիսի երեխաներին, որպեսզի գիտությամբ զբաղվեն: Դա այն է, ինչը հզորացնում է Ամերիկան»,- իր Twitter-ում գրել է պետության ղեկավարը:

Սեպտեմբերի 16-ին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրվինգ քաղաքի ոստիկանները դեռահասի են ձերբակալել, երբ նա դպրոց է եկել ինքնագործ էլեկտրոնային ժամացույցով: Ուսումնական հաստատության ոստիկանները կարծել են, որ տղան ռումբ է բերել դպրոց:

Ծագումով Սուդանից Ահմեդ Մոհամմեդը ցանկացել է տպավորել ուսուցիչներին եւ դասընկերներին: