Սեպտեմբերի 17-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 280» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երեւան ճանապարհին` Բուրաստան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























