Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Արարատ գյուղում հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: