Սեպտենբերի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին հարվածել է ճանապարհը հատած ձիուն, անցնելով շուրջ 70 մ տարածություն` բախվել է աջակողմյան հատվածում գտնվող ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























