Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ղարիբջանյան խճուղու թիվ 2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: