Պակիստանի Փեշավար քաղաքում ավիաբազայի վրա զինյալների հարձակման հետեւանքով 29 մարդ է զոհվել: Կառավարական զորքերի եւ զինյալների փոխհրաձգության ընթացքում 13 ահաբեկիչ է ոչնչացվել:

Սեպտեմբերի 18-ի առավոտյան զինյալների խումբը հարձակվել է Փեշավարի մոտակայքում գտնվող ավիաբազայի վրա: Ըստ DAWN-ի, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք-է Թալիբան-Պակիստան» ահաբեկչական խմբավորումը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, 2014 թվականի ամռանը Պակիստանի զինուժը հայտարարել էր Հյուսիսային Վազիրիստանի տարածքում «Ալ Քաիդա»-ի, «Թալիբան»-ի եւ այլ խմբավորումների դեմ գործողություններ սկսելու մասին: Պակիստանի իշխանությունների տվյալներով, լայնածավալ արշավի մեկնարկից ի վեր ավելի քան 2.800 զինյալ է ոչնչացվել: