Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նորքի 7-րդ զանգվածի Հայորդաց տան դասասենյակում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 60 հասցեում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնի Հայորդաց տան հարվածային գործիքների սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժանը 17.32-ին, մարվել` 17.46-ին: Այրվել է սենյակի ներքին երեսպատումը (20 քմ):