Նախօրեին գիշերը Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Ծաղկաձորում:

Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորանային համալիրում պատգամավորը որդու հետ խնջույքի է մասնակցել, որի ժամանակ գեներալի որդին ատրճանակը ձեռքին սկսել է պարել, ընթացքում էլ կրակոցներ է արձակել:

Yerkir.am-ի տեղեկություններով՝  կատարվածի մասին տեղեկացել են իրավապահները եւ նույն օրը քրեական գործ են հարուցել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Կայքի տեղեկություններով՝ Սեյրան Սարոյանի որդին դեպքից հետո ձերբակալվել է, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ:

Ուշագրավ է, որ նույն օրը Կոտայքի մարզի դատախազի տեղակալը որոշում է կայացրել պատգամավորի որդուն արգելանքից ազատելու մասին: