ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Քննարկել ենք Դուշանբեում կայացած ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը։ Հայաստանի իշխանությունները դրական եւ արդյունավետ են գնահատում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը։ Բացի դրանից՝ քննարկել ենք նաեւ այս կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ Այսպիսով, համայնքապետերի 74 տոկոսը ՀՀԿ-ից են։ Համեմատության համար նշեմ, որ համայնքապետերի միայն չորս-հինգ տոկոսն է ԲՀԿ-ական»,- ասաց Շարմազանովը։




























