Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է նախօրեին ազատ արձակված Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի՝ «Թբիլսերվիս» ընկերության եւ քաղաքի կենտրոնական Ռիկեում տարածքի վաճառքի գործով դատավճիռը:
Նա դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման, սակայն արդյունքում, հայտարարված համաներման շնորհիվ, բանտում կանցկացնի 4.5 տարի:
Ուգուլավայի հետ նույն գործով մեղադրվում էր նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, սակայն, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, դատարանն արդարացրել է նրան:
Դատավճիռը հրապարակվել է ընդդիմադիր Ազգային միասնական շարժման բողոքի ակցիաների ֆոնին, որոնք Ուգուլավային Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «անձնական բանտարկյալն» են համարում:
Ուգուլավային դատարանի դահլիճում կալանքի տակ են վերցրել եւ ազատ արձակումից 24 ժամ անց կրկին բանտ ուղարկել, որտեղ նա 15 ամիս է անցկացրել:




























