ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նախարար նշանակվելիս Սերժ Սարգսյանը նվիրել է «Հաջողության» կոնյակ եւ ասել՝ կբացես, երբ հաջողություններ ունենաս: Նախարարն այն բացել է իր պաշտոնավարման 8-րդ տարում միայն՝ 2006թ., երբ Պաշտպանության բանակը մեծ հաջողություններ էր գրանցել:
«Նախագահի նվիրած կոնյակը բացեցի իմ պաշտոնավարման 8-րդ տարում, երբ Պաշտպանության բանակը մեծ հաջողություններ գրանցեց: Դա շատ երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունք էր»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին Սեյրան Օհանյանը պատմեց «Առաջնորդության դպրոցի» սաների հետ հանդիպմանը:
Նա նշեց, որ այսօր ինքն էլ է նոր հրամանատար նշանակելիս նրան կոնյակ նվիրում եւ ասում, որ հաջողություն ունենալու դեպքում բացի այն: Նրա խոսքով, կոնյակները, որոնք նվիրում է հրամանատարներին, ունեն 2 խորհուրդ՝ քրտնաջան աշխատելու եւ կատարած աշխատանքը գնահատելու ունակություն:
«Այս կոնյակները նվիրելուց հետո, երբ հրամանատարները հաջողություններ են գրանցում եւ կոնյակը բացում ենք, ես նրանց նվիրում եմ «Հաղթանակի» կոնյակ: Ճիշտ պետք է աշխատել, քրտնաջան ու երկար՝ արդյունքի հասնելու համար, թե չէ մեր իրականությունում մեկին պաշտոնի են նշանակում, ասում է ես եմ, որ կամ»,-ասաց նախարարը:




























