Ֆինլանդիայի միանգամից մի քանի քաղաքներում փախստականների ընդունելության մասին կառավարական որոշման դեմ բողոքի ցույցեր են սպասվում։ Այս մասին հայտնում է «Հելսինկին սանոմատ» թերթը։ Սահմանամերձ Տորնիո քաղաքում, ուր ժամանում են Շվեդիայից եկած փախստականները, այսօր հավաքվելու է 850 մարդ։ Նրանք ցույցի են դուրս գալու «Փրկե՛նք Ֆինլանդիան։ Փակե՛նք սահմանը» կարգախոսով

Ֆինլանդիայի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ ուրբաթ երկիր է ժամանել 500 փախստական,  ինչը սպասվածից քիչ է, սակայն ամեն դեպքում երկրում ցուցանիշները բարձր են։ Իսկ ֆին-շվեդական սահմանին սկսել են ստուգել բոլոր ժամանող փախստականներին, գրում է ՏԱՍՍ-ը։