Չղջիկները ֆերմերների յուրատեսակ օգնականներ են, որոնք վնասակար միջատներից պաշտպանում են եգիպտացորենի  դաշտերը:

Ամերիկյան Իլինոյս նահանգի մասնագետները երկու սեզոնների ընթացքում փորձարկում են իրականացրել եգիպտացորենի դաշտերում: Հատուկ ցանկապատվել են 20*20 հատվածներ, որտեղ արգելվել է տեղի Lasiurus borealis տեսակի չղջիկների մուտքը:

Երբ եգիպտացորեն աճել է, մասնագետները գնահատել են դրանց վնասական միջատներով վարակվածության աստիճանը, հաղորդում է Informing-ը:

Պարզվել է, որ գիշերաթեթեռների կողմից վնասված սերմերի քանակը 56 տոկոսով ավելի է, քան այն հատվածներում, որտեղ չղջիկները մուտք են ունեցել:

Մասնագետները միանգամից հաշվարկել են, որ չղջիկները օգնել են մեծացնել բերքատվությունը 1,4 տոկոսով, ինչը գործող գներով նշանակում է հեկտարից ստանալ մոտ 7,88 դոլարի ավել բերք:

Հավելենք, որ փորձարկվել է միջատների կողմից վնասված եգիպտացորեն: Այսօր եգիպտացորենի 84 տոկոսը գենետիկորեն մոդիֆիկացված է, որի պարագայում այն անխոցելի է դառնում գիշերաթիթեռների համար: