Լոս Անջելեսի կինեմատոգրաֆիստները Նեւադայի Բլեք Ռոք անապատում Արեգակնային համակարգի՝ աշխարհում ամենամեծ մոդելն է ստեղծել: Դրա մակերեսը գերազանցում է 10 քառակուսի կիլոմետրը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Այն կառուցել են 5 ընկերները՝ ցանկանալով ավելի հստակ պատկերացում ստանալ երկնային մարմինների չափերի եւ Արեգակնային համակարգում դրանց միջեւ տարածության հարաբերակցության մասին:

Ներկայացված մոդելում Երկիրը շուրջ 1.2 սմ տրամագծով մարմարե գունդ է: Մյուս մոլորակներն ու Արեգակը ներկայացված է նույնպիսի գնդերով, ինչպես նաեւ լամպերով: Դրանք չափերն ու միմյանց միջեւ տարածությունը համապատասխանում է իրական չափսերին:

Այսպես, մոդելում Մերկուրին, Վեներան եւ Երկիրը տեղակայված են Արեգակից 6.8, 13.6 եւ 17.6 մետր հեռավորությամբ: Նեպտունը, Յուպիտերը եւ Սատուրնը՝ 5.6, 0.9 եւ 1.8 կմ, համապատասխանաբար: