Շվեյցարիայի հյուսիսում փոքր ինքնաթիռ է կործանվել: Միջադեպը տեղի է ունեցել Հոլցիկեն քաղաքից ոչ հեռու:

Նշվում է, որ օդանավն ընկել է մայրուղու վրա եւ բախվել ավտոմեքենայի: Ինքնաթիռի օդաչուն եւ մեքենայի վարորդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, օդանավի կործանման վայրում ծուխ է երեւում:

Gazeta.ru-ն, վկայակոչելով Reuters-ին, տեղեկացնում է, որ դեպքի վայր հրշեջների մի քանի հաշվարկ է ժամանել: