Wikimedia հիմնադրամը փորձարկում է քարտեզագրության սեփական ծառայությունը՝ maps.wikimedia.org: Ավելի ուշ այն հասանելի կլինի Վիքիպեդիայում: Այս մասին Twitter-ում տեղեկացրել է «Wikimedia.ru»-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին:
Ծառայության համար ծրագրավորողները մշակել են Kartotherian հարթակը, իսկ ինտերակտիվ քարտեզի համար օգտագործվել է Leaflet-ի JavaScript ազատ գրադարանը:
Ըստ Gazeta.ru-ի, սեփական ծառայության ստեղծման պատճառը տվյալների անվտանգությունն է, քանի որ կողմնակի ընկերությունները քարտեզներ տեղադրելիս կարող են ազատ հանրագիտարանի օգտատերերի մասին տվյալներ հավաքագրել:




























