Հոկտեմբերի 18-ին, ժամը 21.29-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից տարածքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել` 21.43-ին:

Այրվել են Ս. Սահակյանին պատկանող «ՎԱԶ-2410» մակնիշի  ավտոմեքենայի սրահը եւ առջեւի մասը: