ԱՄՆ ազգային լաբորատորիայի փորձագետները ցույց են տվել թե ինչ տեղի կունենա, եթե երկնաքարն օվկիանոսի մեջ ընկնի։ Երկրաֆիզիկայի ամերիկյան միության հանդիպման ժամանակ գիտնականները հայտնել են, որ ամենամեծ վտանգը ոչ թե ալիքներն են, որոնք կբարձրանան երկնաքարի ընկնելուց, այլ դրա ազդեցությունը մոլորակի կլիմայի վրա, փոխանցում է Lenta–ն։

Երկրաֆիզիկոս Գալան Հիսլերը իր գործընկերների հետ միասին գերհամակարգչի վրա մշակել է օվկիանոսի մեջ երկնաքարի ընկնելու զանազան սցենարներ։ Եվ այսպես նրանք պարզել են, որ բախումից առաջացող ալիքները նվազ վտանգավոր են, քան այն ալիքները, որոնք առաջանում են երկրաշարժերի ժամանակ։

Այդուհանդերձ, երկնաքարի բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել մեծ քանակության ջրի գոլորշացման։ Իսկ դրա հետեւանքով խոնավության մեծ մասը կարող է հասնել ստրատոսֆերային ու կատարել հզոր ջերմոցային գազի դեր, որն ազդում է Երկրի կլիմայի վրա։