Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրության քվեարկության առաջին փուլն ավարտվել է երեքշաբթի Ստրասբուրգում տեղի ունեցած վեհաժողովի լիագումար նիստում, հայտնում են ԵԽ մամուլի ծառայությունից:

Մարտին Շուլցը նոյեմբերին հայտարարել էր ԵԽ նախագահի պաշտոնից հեռանալու մասին:

Եվրամիության ընտրական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի ընտրությունը գաղտնի է: Առաջին փուլի արդյունքները կհրապարակվեն ձայների հաշվարկից հետո:

ԵԽ նախագահի պաշտոնին հավակնում են ընդհանուր առմամբ 7 պատգամավորներ, սակայն ընտրվելու պոտենցիալ հնարավորություն ունեն միայն երկուսը՝ «ժողովրդավար» Անտոնիո Տայանին եւ սոցիալիստ Ջանի Պիտելան:

Վեհաժողովի նոր նախագահը պետք է ստանա ընտրողների բացարձակ մեծամասնությունը՝ 50 տոկոս գումարած մեկ ձայն: Ընթացակարգով նախատեսված է երեք փուլ: Եթե հաղթողը երրորդ փուլով չորոշվի, առավել շատ ձայներ ստացած 2 թեկնածուները կհանդիպեն չորրոդ փուլում: Այդ դեպքում հաղթանակի համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն ստանալ: Հավասար ձայների դեպքում ԵԽ  նախագահ կդառնա տարիքով մեծ թեկնածուն: