Միջերկրական ծովում միգրանտներով նավի կործանման հետեւանքով մոտ 180 մարդ է զոհվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունից: 

«Ողջ մնացածների վկայություններով հաստատվում է, որ շաբաթ օրը նավի կործանման հետեւանքով մոտ 180 մարդ է զոհվել»,- իր Twitter-ում գրել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ֆլավիո լի Ջակոմոն:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հունվարին հայտնել է, որ 2016 թվականին Միջերկրական ծովը հատելու եւ Եվրոպա հասնելու փորձերի ժամանակ ավելի քան 5 հազար միգրանտ է զոհվել, մոտ 363 հազար մարդ եվրոպական երկրներ է հասել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ պատահարը տեղի է ունեցել Լիբիայի ափից մոտ 50 կմ հեռավորությամբ: Ժամեր տեւած որոնումներից հետո փրկվել է միայն 4 մարդ: Նախապես ենթադրվում էր, որ նավում մոտ 110 մարդ է եղել: