Շանհայի Յույյուան այգում չինական նոր տարվա կամ գարնան տոնի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում տեղադրվել է հսկայական լապտեր՝ լուսնային օրացույցի այս տարվա խորհրդանիշ աքաղաղի տեսքով։ 

Հունվարի 28-ին ընդառաջ տեղադրված աքաղաղ–լապտերի բարձրությունը 9 մետր է եւ կշռում է մեկ տոննա՝ զարդարված 2017 փետուրներով։ Յուրքանչյուր 15 րոպեն մեկ լսվում է աքլորականչը։ Նրան շրջապատում են խորհրդանշական տարբեր լապտերներ՝ խաղաղության աղավնին, Չինական մեծ պատը, Յանցզի եւ Խունխե գետերը, պանդան, ոսկեգույն կապիկները։ 

Չինարենում աքաղաղը «ցզի»–ն է, ինչը համահունչ է «երջանկություն» բարին։ Համարվում է, որ չինացիները հատուկ համակրանք ունեն ընտանեկան այս թռչունի նկատմամբ, համարելով որ քարտեզի վրա Չինաստանի ուրվագիծը աքաղաղ է հիշեցնում։