Չինաստանի հյուսիսում ածխահանքի փլուզման հետեւանքով 9 հանքափոր է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Շանսի նահանգում: Աշխատողները հանքում պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարել: Փլուզման հետեւանքով 10 հանքափոր գետնի տակ է մնացել:

Գործակալության տվյալներով՝ մեկ աշխատողի հաջողվել է փրկել, նրան հիվանդանոց են տեղափոխել: Պատահարի պատճառները պարզվում են: