Հնդկական Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է ավելացրել կանանց համար, որպեսզի նրանց զերծ պահի սեռական բռնությունից, հայտնում է BBC–ն։

Որոշ ներքին չվերթների ժամանակ դիմացի 6 տեղերը կամրագրվեն կանանց համար։

Այդ որոշմանը նախորդել են ուղեւորների եւ անձնակազմի անդամների նկատմամբ սեռական ոտնձգությունների փորձերը։

Ավիաընկերությունն այդպիսով ուզում է պաշտպանել ուղեւորներին, որոնք միայնակ են ճանապարհորդում։ Միայնակ կինը կարող է հաշվառման սեղանի մոտ պահանջել այդ տեղը, առանց հավելավճարի։

Air India–ն քննարկում է ապագայում նաեւ այլ չվերթների ժամանակ կանանց համար լրացուցիչ տեղեր բացելու հնարավորությունը։