Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով  զոհվել է 22 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ խիտ մառախուղը դարձել է բեռնատարի եւ դպրոցական ավտոբուսի բախման պատճառը, որում 50 երեխա է եղել։ Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ։