Իրավապահները ձերբակալել են 50 ցուցարարների, որոնք ուրբաթ օրը մասնակցում էին նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության դեմ երթին Վաշինգտոնում։

«Ձերբակալվել է 50 ցուցարար», – ոստիկանության ներկայացուցչի հայտարարությունն է մեջբերում Sputnik գործակալությունը։

Թրամփի երդմնակալության բողոքի երթի մասնակիցները, ըստ ոստիկանության, կոտրել են խանութների եւ մեքենաների ապակիներ, նաեւ վնասել են Bank of America բանկի մասնաճյուղերից մեկի ցուցափողկը։