Իտալիայում ձնահոսքի հետեւանքով քանդված Rigopiano հյուրանոցի փլատակներից փրկարարները եւս 4 ողջ մնացած մարդու են դուրս բերել:

Այսպիսով՝ հունվարի 18-ին տեղի ունեցած դեպքից հետո ողջ մնացածների թիվը 9-ն է: Այս մասին գրում է Reuters-ը: Նախօրեին 5 մարդու էին փրկել՝ կնոջ եւ չորս երեխայի:

Բացի այդ՝ 2 կնոջ մարմին են հայտնաբերել: Սակայն 15 մարդ դեռ անհետ կորած է համարվում: